Print this page

Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի

By Հունիսի 10, 2025 17

Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցող ուկրաինական պատվիրակությունը չունի լիազորություններ՝ քննարկելու հնարավոր տարածքային փոփոխությունները հնարավոր խաղաղության պայմանագրի շրջանակներում։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունգարական Valasz Online պարբերականին տված հարցազրույցում։

Զելենսկիի խոսքով՝ տարածքների շուրջ միայն ինքը կարող է բանակցել, և դա կանի միայն ուղիղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես այս հարցով իմ դիրքորոշումը չեմ քննարկի այլոց հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին վերստին պնդել է՝ Ուկրաինան իր օկուպացված տարածքները իրավաբանորեն չի ճանաչում որպես ռուսական, բայց ակնարկել է, որ հրադադարից հետո դե ֆակտո դա կարող է տեղի ունենալ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews