Print this page

Փարաքարում ավտոմեքենա է այրվել

By Հունիսի 10, 2025 11

Մայիսի 5-ին, ժամը 15։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է ավտոմեքնա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենայում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։28-ին, մարվել՝ 15։34-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews