Print this page

Քալիֆորնիայի նահանգապետը դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ

By Հունիսի 10, 2025 8

Քալիֆորնիա նահանգը և նահանգապետ Գևին Նյուսոմը դատական ​​հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Փենթագոնի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ՝ Լոս Անջելեսում ցույցերը ցրելու նպատակով Ազգային գվարդիայի զորքերի տեղակայման պատճառով։

Հայցում նշվում է, որ Թրամփը բողոքի ցույցերն օգտագործել է Քալիֆորնիայի ինքնիշխանությունը խախտելու համար և Ազգային գվարդիային հրամայել է տեղակայվել՝ հակառակ նահանգապետի որոշմանը։

Թրամփն իր որոշումը ճիշտ է անվանել և լրագրողներին ասել է, որ քաղաքը «հիմնովին կայրվեր»՝ առանց զորքերի տեղակայման։

Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան ներկայացված 22 էջանոց հայցում ներկայացվում է, որ Թրամփը խախտել է դաշնային օրենքը և Սահմանադրությունը։

Նահանգը դատարանին խնդրել է չեղարկել Ազգային գվարդիայի ներկայացուցիչների տեղակայումը և նրանց նկատմամբ վերահսկողությունը վերադարձնել նահանգապետին։

Լոս Անջելեսում բողոքի ցույցերը շարունակվում են՝ ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ ստուգումների պատճառով: ԱՄՆ նախագահը կարգադրել էր Ազգային գվարդիայի զորքեր ուղարկել Լոս Անջելես՝ անկարգությունները ճնշելու համար։ Թրամփի խոսքով՝ ապօրինի ներգաղթյալները «գրավել են ամերիկյան բնակավայրերը»։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews