Print this page

ՀՀ իշխանությունը չի հայտնում Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ձգձգման պատճառը

By Հունիսի 10, 2025 14

Հայաստանի իշխանությունը չի հայտնում Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ձգձգման պատճառը։ Նման եզրակացության կարելի է հանգել Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր` ռուսական կողմին պետք չէ համոզել, որ ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքն արագ սկսելու անհրաժեշտություն կա։ Նա նշել էր, որ առայժմ Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսություն չկա։ Իսկ թե ինչու չկա, պաշտոնական պարզաբանումների համար պետք է դիմել հայկական կողմին։

Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ վարչապետին` հետաքրքրվելով, թե ինչ փուլում է գլխավոր հյուպատոսության բացումը, ինչն է ձգձգման պատճառը։ Մեզ պատասխանել են ոչ թե ՀՀ վարչապետի աշխատակազմից, այլ արտաքին գործերի նախարարությունից։

«Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցերի շուրջ զարգացումների դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի», - ասված է ԱԳՆ–ի պատասխանում։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:

Այս տարվա մարտին ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է։

Մարիա Զախարովան ապրիլին հայտարարեց` ակնկալվում է, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների շուրջ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews