Պորտուգալիայի հավաքականի եւ «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց 961-րդ գոլը կարիերայում (տեսանյութ)։
Սաուդյան Արաբիայի առաջնության 19-րդ տուրում «Ալ Նասրը» 3:0 հաշվով պարտության մատնեց «Ալ Խոլուդին»։
Ռոնալդուն 47-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի պաշտպան Մոհամեդ Սիմանակը եւ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը։
«Ալ Նասրը» 43 միավորով երկրորդն է։
