Հարավկորեական Samsung ընկերությունը նախատեսում է 2027 թվականի սկզբին ներկայացնել նոր ֆլագման սմարթֆոն՝ Galaxy S27 Pro։ Այս մասին հայտնում է ETNews պարբերականը։
Աղբյուրների համաձայն՝ նոր սերիայում կլինեն չորս մոդելներ՝ Galaxy S27, S27+, S27 Ultra և S27 Pro։ Վերջինը կդառնա երկրորդ «պրեմիում» տարբերակը՝ ավելի մատչելի, քան Ultra-ն, սակայն կստանա դրա բազմաթիվ ֆունկցիաները։ Միևնույն ժամանակ այն չի ունենա, օրինակ, ստիլուսի աջակցություն և որոշ առաջատար հնարավորություններ։
Մասնագետների կարծիքով՝ Samsung-ը այս քայլով փորձում է կրկնել Apple-ի ռազմավարությունը, որը նույնպես ամեն տարի թողարկում է միանգամից չորս մոդել՝ տարբեր գնային և ֆունկցիոնալ մակարդակներով՝ ավելի լայն լսարան ընդգրկելու նպատակով։
