59-ամյա Սանդրա Թեյլորը, որը 1990-ականների սկզբին հանդիպել է ԱՄՆ ապագա 45-րդ և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, խոստովանել է, որ իրենց կարճատև սիրավեպի հրապարակային քննարկումն իրեն ավելի շատ խնդիրներ է բերել, քան ուրախություն։
Թեյլորը, որը 1995 թվականի հուլիսին լուսանկարվել էր Playboy-ի շապիկի համար և նկարահանվել «Արքայադուստր հարսնացուն», «Սուրբ Վալենտինի օրը» և «Զենքի տակ 2» ֆիլմերում, ասել է, որ իրենց հարաբերությունները սկսվել են 1991 թվականին, երբ Թրամփը նոր էր բաժանվել իր առաջին կնոջից՝ Իվանայից։
«Ես ափսոսում եմ, որ երբևէ հիշատակել եմ դա։ Դրանից ոչ մի լավ բան չստացվեց, միայն բացասականություն»,-խոստովանել է Սանդրան Daily Mail-ին տված հարցազրույցում։
Կարճատև սիրավեպը տևել է ընդամենը երեք ժամադրություն և ավարտվել է հարաբերությունների հրապարակումից հետո։ Նա ասել է, որ Թրամփը շատ բարի էր իր հանդեպ հոր մահից հետո այդ դժվարին ժամանակահատվածում։ «Նա հրաշալի մարդ էր ինձ համար»։ «Կարևոր չէ՝ ձեզ դուր է գալիս նրա քաղաքականությունը, թե ոչ, նա հիանալի մարդ էր»,-ընդգծել է նա։
Հարաբերությունները մեծ մասամբ մոռացվել են մինչև Page Six-ը 2015 թվականին Թեյլորին հարցրել է, թե ինչպես է նա գնահատում Թրամփին անկողնում։ Նա պատասխանել է. «Օ՜, Աստված իմ, նա հրաշալի էր։ Կարծում եմ՝ նա հիանալի նախագահ կլիներ»։ Չնայած մեկնաբանությունը քաղաքական բնույթի չէր, այն քննադատության ալիք բարձրացրեց Թրամփի հակառակորդների կողմից, որը, ըստ Թեյլորի, շարունակվում է մինչ օրս։
«Որոշ բաներ, որոնց մասին դուք խոսում եք, ստիպում են մտածել, թե արդյոք ավելի լավ է պարզապես լռել։ Դա փոխեց իմ կյանքը»,-ասել է նա։
Սանդրան նաև հայտնել է, որ մտածում է հուշագրություն գրել իր շքեղ կյանքի, այդ թվում՝ Դոդի Ֆայեդի հետ իր սիրավեպերի մասին, որը մահացել է արքայադուստր Դիանայի հետ՝ 1997 թվականին։ Նա առաջարկներ է ստացել հրատարակիչներից, բայց նախագիծը հետաձգում է մինչև իրեն հուզականորեն և հոգեբանորեն պատրաստ չզգա։
