Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Էլչեի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

Հյուրերից աչքի ընկան Իսպանիայի հավաքականի հարձակվողներ Լամին Յամալն ու Ֆերան Տորեսը եւ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

«Բարսելոնան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Էլչեն» 12-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Էլչե» – «Բարսելոնա»՝ 1:3 (տեսանյութ)

Ալվարո Ռոդրիգես, 29 – Լամին Յամալ, 6, Ֆերան Տորես, 40, Մարկուս Ռեշֆորդ, 72

Share.