Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Համբուրգին» եւ բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից գոլերը խփեցին անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ու կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։
«Բավարիան» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Համբուրգը» 13-րդն է՝ 19 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Համբուրգ» – «Բավարիա»՝ 2:2 (տեսանյութ)
Ֆաբիու Վիեյրա, 34, 11մ, Լուկա Վուշկովիչ, 53 – Հարի Քեյն, 42, Լուիս Դիաս, 46
