Առավոտյան նավթի համաշխարհային գները զգալիորեն աճել են, և «Brent» տեսակի նավթի մեկ բարելի արժեքը գերազանցել է 113 դոլարը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աճուրդի տվյալներին։

Մոսկվայի ժամանակով 8:49-ի դրությամբ` «Brent» տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները նախորդ փակման համեմատ աճել են 4,62%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 112,34 դոլարի։ Դրանից մի քանի րոպե առաջ ցուցանիշը մարտի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 113 դոլարը։

WTI–ի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 1,11%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 96,52 դոլարի։

Share.