Ֆրանսիայում իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում X սոցիալական ցանցի գրասենյակներում։ Այս մասին հայտնել են Փարիզի դատախազությունից։

«X ընկերության ֆրանսիական գրասենյակներում իրականացվում է խուզարկություն, որը կազմակերպվել է Փարիզի դատախազության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից՝ ազգային ժանդարմերիայի կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման և Եվրոպոլի հետ համատեղ՝ 2025 թվականի հունվարին սկսված հետաքննության շրջանակներում»,— ասված է հաղորդագրության մեջ։ 

Հունվարին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է մինչև 15 տարեկան երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից: Փաստաթուղթն ընդունվել է նիստի ժամանակ ձայների մեծամասնությամբ. նախաձեռնությանը կողմ է քվեարկել 130 պատգամավոր, դեմ՝ 21-ը:

Օրինագիծը նպատակաուղղված է երեխաների և դեռահասների պաշտպանությանը՝ չափից ավելի էկրանային ժամանակի և սոցիալական հարթակների բացասական ազդեցությունից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունված որոշումն անվանել է կարևոր քայլ՝ աճող սերնդի անվտանգության ապահովման գործում: Նա բազմիցս ընդգծել է, որ սոցիալական ցանցերը կարող են վնասակար ազդեցություն ունենալ դեռահասների հոգեկան առողջության վրա:

Share.