Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի տեղամասը «Նինոծմինդա»-«Բավրա» անցակետի ուղղությամբ։

Ինչպես տեղեկացրել են Վրաստանի ավտոճանապարհների վարչությունում, տրանսպորտի բոլոր տեսակների երթեւեկությունը Փարավանի լեռնանցքով արգելված է բքի եւ վատ տեսանելիության պատճառով։

Սահմանափակումը գործում է ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից մինչեւ 110 կիլոմետր տեղամասում։

Share.