Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը պահանջել է, որ ABC News-ը հեռացնի այն հաղորդագրությունը, որում պնդվում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Կալիֆոռնիայի ոստիկանությանը նախազգուշացրել է իրանական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարվածների մասին։
«Այս հաղորդագրությունը և հրապարակումը պետք է անհապաղ հեռացվի ABC News-ի կողմից», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Սպիտակ տան խոսնակի խոսքով՝ հաղորդագրությունը ներկայացնում է կեղծ տեղեկատվություն, որը նախատեսված է ամերիկացի քաղաքացիներին վախեցնելու համար։ Նա նշել է, որ նյութը հիմնված է չստուգված տեղեկատվության վրա։
Լևիթը նաև ընդգծել է, որ Իրանից Միացյալ Նահանգների համար նման սպառնալիք «գոյություն չունի և երբեք էլ չի եղել»։
Մարտի 11-ին ՀԴԲ-ն հրաժարվել է մեկնաբանել Կալիֆոռնիայի ոստիկանական բաժանմունքներին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարվածների մասին նախազգուշացում տալու մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները։ ABC-ն հաղորդել է գործակալության կողմից տեղեկագրի տարածման մասին։ Այն քննարկել է ԱՄՆ արևմտյան ափին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարվածը։
