Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանություններն իր դեմ քրեական գործ են հարուցել՝ «ահաբեկչությանը օգնելու» մեղադրանքով։
Դուրովի խոսքով՝ ամեն օր նոր պատրվակներ են հորինվում՝ Ռուսաստանում Telegram մեսենջերի հասանելիությունը սահմանափակելու համար։ Նա պնդում է, որ այդ քայլերը միտված են ճնշելու քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության և խոսքի ազատության իրավունքը։
«Սա տխուր տեսարան է, թե ինչպես է պետությունը վախենում իր սեփական ժողովրդից»,- նշել է Դուրովը։
Ռուսաստանի իշխանությունները դեռևս պաշտոնական մանրամասներ չեն հրապարակել գործի շրջանակների և մեղադրանքի հիմնավորումների վերաբերյալ։
