Ռուսաստանը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կվտանգեն համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրը և կհանգեցնեն նավթի ու գազի գների աճի, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Ես անմիջապես կցանկանայի նշել, որ Ռուսաստանը զգուշացրել է՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնելու փորձերը անխուսափելիորեն կվտանգեն համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրը. դրանք կբարձրացնեն նավթի և գազի գները, կսահմանափակեն այդ ռեսուրսների մատակարարումները ամբողջ աշխարհում և, իհարկե, կխաթարեն երկարաժամկետ ներդրումային ծրագրերը», – ասել է Ռուսաստանի առաջնորդը նավթի և գազի համաշխարհային շուկային նվիրված հանդիպման ժամանակ։

Share.