Պարսից ծոցի երկրները քննարկում են իրենց օտարերկրյա ներդրումների պայմանները՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի ֆոնին առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է The Financial Times-ը։

Նրանք սկսել են գնահատել իրենց ապագա ֆինանսական պարտավորությունների վերանայման հնարավորությունը։

«Պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Պարսից ծոցի չորս խոշորագույն տնտեսություններից երեքը՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը եւ Կատարը, համատեղ քննարկել են այս հարցը», – նշել է պարբերականը։

Հնարավոր քայլերը կարող են վերաբերել օտարերկրյա պետությունների եւ կորպորացիաների նկատմամբ պարտավորություններին, խոշոր մարզական միջոցառումների հովանավորչական համաձայնագրերին եւ բիզնեսների ու ներդրողների հետ պայմանագրերին։

Պարսից ծոցի երկրները մտադիր են գնահատել գործող համաձայնագրերում ֆորս-մաժորի կետերի կիրառելիությունը։

Share.