Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ապրիլին նախագահ Դոնալդ Թրամփի հետ սպասվող հանդիպմանն ընդառաջ, Այովայի իր բարեկամներին ուղղված պատասխան նամակում նշել է, որ չինացի և ամերիկացի ժողովուրդների ձգտումը դեպի փոխանակումներ և համագործակցություն չի փոխվի՝ անկախ երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքից:
«ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների հույսը ժողովուրդների մեջ է»,- գրել է Սին՝ ի պատասխան այովացի գործարար Լուկա Բերոնեի և այլոց ամանորյա շնորհավորանքի, հայտնում է Ռոյթորս-ը:
