ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ Չինաստանը կարող է ֆինանսական օգնություն, պահեստամասեր և հրթիռային բաղադրիչներ տրամադրել Իրանին, չնայած այն բանին, որ Պեկինը մինչ այժմ զերծ է մնացել պատերազմից, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Չինաստանը մեծապես կախված է իրանական նավթից և, ըստ հաղորդումների, ճնշում է գործադրում Թեհրանի վրա՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովելու համար։
«Չինաստանն ավելի զգուշավոր է իր աջակցության հարցում։ Նա ցանկանում է դադարեցնել պատերազմը, քանի որ դա վտանգի տակ է դնում իրենց էներգամատակարարումը», — ասել է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը։
Ավելի վաղ Washington Post պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանն Իրանին տեղեկություններ է տրամադրում ամերիկյան ռազմական նավերի և ինքնաթիռների գտնվելու վայրի վերաբերյալ:
Ռուսաստանի կողմից տրամադրվող օգնության ծավալն անհայտ է։ Ըստ WP-ի աղբյուրների՝ պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում՝ ամերիկյան թիրախները տեղորոշելու հարցում Իրանի սեփական հնարավորությունները զգալիորեն նվազել են։
