Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի՝ 2026 թվականին նախատեսված այցը ԱՄՆ հայտնվել է վտանգի տակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ արտահայտությունների պատճառով, որոնք ուղղված են բրիտանական վարչապետ Կիր Սթարմերի վարած քաղաքականությանը, այդ թվում՝ Իրանում ռազմական գործողություններին Լոնդոնի կողմից աջակցության բացակայությանը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էմիլի Թորնբերիի խոսքով՝ Նորին Մեծությունը կարող է հայտնվել անհարմար դրության մեջ։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ուշադիր դիտարկել այցի նպատակահարմարության հարցը:
Հիշեցնենք, որ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտարարել է, որ երկիրն այլևս բրիտանական բազաների կարիքը չունի Մերձավոր Արևելքում գործողություններ իրականացնելու համար։ Նախկինում Թրամփն արդեն սուր քննադատության էր ենթարկել Սթարմերի դիրքորոշումը՝ մեղադրելով նրան Լոնդոնի և Վաշինգտոնի միջև հատուկ հարաբերությունները կործանելու մեջ։
