Աբու Դաբիում եռակողմ հանդիպումից հետո բանակցային գործընթացը շարունակվել է աշխատանքային խմբերով։ Դրա մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
Ինձ հետ ուկրաինական պատվիրակության կազմում էին Կիրիլո Բուդանովը, Դավիթ Արախամիան, Սերգեյ Կիսլիցյան, Անդրեյ Գնատովը, Վադիմ Սկիբիցկին և Ալեքսանդր Բևզը։
Ամերիկյան կողմից քննարկումներին մասնակցել են Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները և Ջոշ Գրյուենբաումը, ինչպես նաև Դանիել Դրիսկոլը և գեներալ Ալեքս Գրինկևիչը։ Ռուսական կողմը ներկայացված էր բարձրաստիճան ռազմական մակարդակով։
Աշխատանքը բովանդակալից և արդյունավետ էր, կենտրոնացած էր կոնկրետ քայլերի և գործնական լուծումների վրա։
Մենք զեկույց ենք պատրաստում նախագահ Վլադիմիր Զելենսկու համար»,- նշել է նա։
