«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի խաղարկությունում 17-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տարել եւ կրկնել է 145 տարվա վաղեմության ռեկորդ։
1/16 եզրափակիչում «Սոլֆորդ Սիթիին» 2:0 հաշվով հաղթելու շնորհիվ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հավասարվել է «Քլեփհեմ Ռովերսին», որը 1873թ․ դեկտեմբերից մինչեւ 1881թ․ փետրվար Անգլիայի գավաթի խաղարկությունում նույնպես 17 անընդմեջ տնային հաղթանակ է ունեցել, հաղորդում է OptaJoe-ն։
«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել 1/8 եզրափակիչ։
