Հութիները որոշել են աջակցել Իրանին Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ հակամարտության մեջ, հայտարարել է «Անսար Ալլահ» շարժման խոսնակը, գրում է «Ինտերֆաքսը»։

«Եմենը որոշել է աջակցել Իրանին», – ասել է Քաղբյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուխաիթին։

Նրա խոսքով՝ հութիների կողմը «ուշադիր հետևում է իրավիճակին»։

Մարտի սկզբին շարժումը հայտարարել է Թեհրանի հետ «համերաշխության» շրջանակներում տարբեր ուղղություններով ցանկացած զարգացման և գործողությունների պատրաստակամության մասին։

Share.