Հայաստանը զբոսաշրջիկներին առաջարկում է բազմազան բնապատկերների շարունակական շարք, որոնցից յուրաքանչյուրն օժտված է իր յուրահատուկ բնույթով։ Դրամատիկ կիրճեր, քամոտ սարահարթեր, ալպյան անտառներ, հանգստավայրային քաղաքներ և հինավուրց խաղողի այգիներ։ Ահա թե ինչ է գրում Իտալիայի խոշորագույն օրաթերթերից մեկը՝ La Stampa-ն։
«Դա միմյանցից տարբերվող լանդշաֆտներով ճանապարհորդություն է։ Դուք ուղևորվում եք մեկ երկիր այցելելու ակնկալիքով, մինչդեռ վերադառնալիս զգացողություն եք ունենում՝ ասես միաժամանակ մի քանի երկիր եք այցելել»։
Օրինակ՝ Դիլիջանում Հայաստանը փոխում է իր կերպարանքը, և այնպիսի զգացողություն է, ասես ժամանել եք Ավստրիա կամ Սլովենիա։ Խիտ անտառներ, խոնավ օդ, լավ նշագրված արահետներ…Հայաստանը սիրված վայր է լեռնագնացության և հանգստյան օրերի հանգստի համար, շատ հայեր այստեղ են գալիս զբոսնելու, թարմ օդ շնչելու և բնության մեջ ճաշելու։
«Էջմիածինը Հայաստանի հոգևոր սիրտն է՝ խնամված այգիներով և ծառերով շրջապատված իր մայր տաճարով: Մոտակայքում տեսանելի են վեհակերտ Զվարթնոցի ավերակները: Պարզ եղանակներին հետին պլանում խոյանում է ազգային խորհրդանիշ Արարատ լեռը, որն այսօր գտնվում է թուրքական սահմանից այն կողմ»,- գրում է հեղինակավոր պարբերականը:
