Համաշխարհային բանկը հրապարակել է ներմուծման և Համախառն ներքին արդյունքի ամենաբարձր հարաբերակցություն ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը՝ հիմնված 2024 թվականի տվյալների վրա։

Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 25-րդ տեղը։ Նրա ներմուծման և ՀՆԱ հարաբերակցությունը, 2024 թվականի դրությամբ, կազմել է 76%։ 

Ներմուծումից ամենաշատ կախված տարածքներն էին Հոնկոնգը (Չինաստանի հատուկ վարչական շրջան)՝ 177,7% հարաբերակցությամբ, Լյուքսեմբուրգը՝ 159,7% հարաբերակցությամբ և Սան Մարինոն՝ 155% հարաբերակցությամբ։

Share.