Կանոնավոր 20 րոպեանոց ցերեկային քունը կարող է մոտավորապես մեկ երրորդով նվազեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը, դրանով իսկ երկարացնելով կյանքի տևողությունը: Ըստ Daily Mirror-ի և news.am-ի՝ դրա մասին TikTok-ում տեղադրված տեսանյութում հայտնել է National Geographic-ի հետազոտող, երկրարակյաց մարդկանց կենսակերպը ուսումնասիրող Դեն Բյուտները:

Բյուտները վկայակոչել է բժշկական հետազոտությունների տվյալներ, ըստ որոնց շաբաթական մի քանի անգամ մոտավորապես 20 րոպե տևողությամբ կարճ ցերեկային քունը կապված է սրտի և արյան անոթների վրա սթրեսի զգալի նվազման հետ: Բժիշկներն այդ ազդեցությունը կապում են սթրեսի մակարդակի նվազման և կենտրոնական նյարդային համակարգի վերականգնման հետ:

Ըստ գիտնականի՝ ճաշից հետո քնելու սովորությունը լայնորեն տարածված է Հունաստանում՝ այն երկրներից մեկում, որտեղ մինչև 100 տարեկան ապրած մարդկանց տոկոսը բարձր է: Հետազոտողը նշել է, որ հաճախ հենց նման պարզ և հաճելի սովորություններն են ընկած երկարակեցության հիմքում:

«Կյանքը երկարացնելու լավագույն միջոցներն այն են, որոնք միաժամանակ բարելավում են դրա որակը և հաճույք են պատճառում: Կեսօրյա քունը դրանցից մեկն է»,- ընդգծել է գիտնականը:

Share.