Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է «Հեզբոլլահի» ռազմական և ուժային գործունեության արգելքի մասին: Սա տեղի է ունեցել այն բանից հետ, երբ Իսրայելն իրանամետ այդ խմբավորման հրթիռային և անօդաչու հարձակումներին պատասխանել է Բեյրութի հարավային շրջանների ուղղությամբ իրականացված օդային հարվածներով, հայտնում է Al Jazeera-ն։

«Մենք հայտարարում ենք «Հեզբոլլահի» ռազմական գործունեության արգելքի մասին և սահմանափակում ենք քաղաքական ոլորտում նրա դերը», – նշել է նա:

Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ «Հեզբոլլահի» ողջ գործունեությունը «ապօրինի» է և կոչ է արել անվտանգության ուժերին՝ «կանխել Լիբանանի տարածքից իրականացվող ցանկացած հարձակում»:

«Մենք հայտարարում ենք մարտական գործողությունների դադարեցմանը և բանակցությունների վերսկսման հանդեպ մեր հանձնառության մասին», – հավելել է նա։

Share.