Իրանի ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդականը հայտարարել է տարածաշրջանում ամերիկյան բազաների և շտաբների 70%-ի ոչնչացման մասին, հաղորդում է Pars Today-ը։
Ըստ նրա՝ Իրանն ունի բազմաթիվ հնարավորություններ և ռեսուրսներ երկարատև պատերազմ վարելու համար։
«Մենք ոչնչացրել ենք տարածաշրջանում ամերիկյան բազաների և շտաբների 70%-ը։
Իրանն ունի առաջադեմ սերնդի հրթիռներ, որոնք դեռևս չեն օգտագործվել»,- Իրանի ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքերը մեջբերել է հեռուստաալիքը։
