Իրանի բանակը հայտարարել է, որ գրոհել է Երուսաղեմում Իսրայելի ազգային անվտանգության նախարարությունը և Թել Ավիվում տեղակայված 13-րդ ալիքի գրասենյակը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբը սպանվել է, ավելի ուշ Իրանի իշխանությունները հաստատեցին նրա մահը։
Իրանի պետական հեռուստառադիոընկերության հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ նախարարությանը հաված է հասցվել Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբի մահվան վրեժը լուծելու համար։
