Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին՝ թիրախավորելով Ռաս Տանուրայում գտնվող Saudi Aramco նավթավերամշակման գործարանը: Bloomberg-ի տվյալներով՝ նավթավերամշակման գործարանի աշխատանքը կանգնել է։

Ռաս Տանուրայում է գտնվում Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանը և Պարսից ծոցի ափին գտնվող արտահանման կարևոր տերմինալը։

Բացի այդ, հզոր պայթյուններ են տեղի ունեցել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում` Իրանը հարձակվել է ԱՄՆ ռազմական բազայի վրա:

Միևնույն ժամանակ, Քուվեյթում վթարի են ենթարկվել ԱՄՆ մի քանի ռազմական ինքնաթիռներ: Անձնակազմը տարհանվել և հոսպիտալացվել է:

Share.