Իսրայելի բանակը (IDF) երեքշաբթի օրը սպառնացել է «որսալ և չեզոքացնել» Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին՝ հայտարարելով Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի սպանության մասին, հաղորդում է AFP-ն։

«Մենք ոչինչ չգիտենք Մոջթաբա Խամենեիի մասին, մենք նրանից ոչինչ չենք լսում, չենք տեսնում նրան, բայց կարող եմ ձեզ մեկ բան ասել. մենք նրան կործանենք, կգտնենք և կչեզոքացնենք», – լրագրողներին ասել է բանակի խոսնակ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։

Իրանն ավելի վաղ հաստատել էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։

«Նահատակ Ալի Լարիջանիի լուսանկարները։ Մեծ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի նահատակությունից անցել է 18 օր», – հաղորդել է Tasnim-ը։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ հարվածել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին։

Share.