Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ փաստաթուղթ ստորագրելու ժամանակ խնչում է թաշկինակի մեջ և այն դնում իր առջև դրված թղթապանակի մեջ։

«Նախագահ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հարմար տեղ չգտնելով թաշկինակի համար, որով սրբել էր քիթը, այն դրել է իր առջև դրված թղթապանակի մեջ»,- մեկնաբանել է տեսանյութը Turkiye Gazetezi-ն։

Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ նախօրեին Հունաստանի և Թուրքիայի առաջնորդները համաձայնագրեր են ստորագրել ներդրումների, ծովային առևտրի, տնտեսական համագործակցության, սեյսմոլոգիայի, մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում։

https://youtube.com/watch?v=TbRFKjZRBXE%3Fsi%3DVdJEEDzE_OAQ59sF
Share.