Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ չորեքշաբթի հարվածել է Պարսից ծոցի ամերիկյան ռազմաբազաների Patriot հրթիռային համակարգերին։

«Լուրջ հարվածներ են հասցվել Patriot հրթիռային համակարգերին, սարքավորումների պահեստներին և զորանոցներին, որտեղ տեղակայված է ԱՄՆ զինվորական անձնակազմը Քուվեյթի Մոհամմադ ալ-Ահմադի և Ալի ալ-Սալեմի ռազմածովային բազաներում»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը։

Share.