CNN-ը գրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է կառուցել «Անկախության» հաղթակամար՝ Ամերիկայի 250-ամյակի պատվին: Նա ուզում է, որ դա լինի աշխարհի ամենամեծ հաղթակամարը՝ 250 ոտնաչափ բարձրությամբ, որը կգերազանցի Փարիզի «Հաղթանակի» կամարին: Թրամփի առաջարկած հաղթակամարը կտեղակայվի Լինքոլնի հուշահամալիրի և Առլինգթոն հաուսի միջև:

Համեմատության համար Փարիզի «Հաղթական» կամարը ունի 164 ոտնաչափ բարձրություն։ Ստանդարտ չափումների հիման վրա դա համարժեք կլինի 16-20 հարկանի շենքի բարձրության։

Սակայն ծրագիրը բախվում է դիմադրության: Պատմության պահպանության մասնագետներն ուշադրություն են հրավիրում, որ այսքան մեծ կառույցը կփակի պատմական տեսարժան վայրերի տեսքերը Լինքոլնի հուշարձանի և Արլինգթոնի ազգային գերեզմանատան միջև: Բացի այդ, անվտանգության խնդիրներ կան ավիացիայի համար, քանի որ կառույցը գտնվելու է Ռոնալդ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանի մոտակայքում: Ըստ տվյալների՝ օդանավերը այդտեղից անցնում են միայն 492 ոտնաչափ բարձրությամբ:

Պարբերականը գրում է, որ սա Թրամփի վերջին և ամենամեծ ջանք է՝ իր ոճն ու ճաշակը պարտադրելու երկրի մայրաքաղաքին, և նա չափազանց ակտիվ է այս հարցում։

Առաջարկվող հաղթակամարը բաղկացած կլինի 165 ոտնաչափ բարձրությամբ և 165 ոտնաչափ լայնությամբ հիմնական հատվածից, գագաթին կլինի 25 ոտնաչափ պատվանդան և հսկայական՝ 60 ոտնաչափ «Ազատություն աստվածուհու» ոսկեզօծ բրոնզե արձանը։

Մասնագետները նաև զգուշացնում են, որ ծրագիրը պետք է անցնի բազմաթիվ իրավական ստուգումներ և գնահատումներ, որոնք կարող են դանդաղեցնել կամ խոչընդոտել շինարարությանը:

Share.