ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռոմ (Ջորջիայի նահանգ) կատարած աշխատանքային ուղեւորության ժամանակ մտել է արագ սննդի The Varsity ռեստորան եւ համբուրգերներ է գնել, որպեսզի հյուրասիրի գործընկերներին իր ինքնաթիռում։

«Ես լրիվ լուրջ եմ ասում։ Համբուրգերներ բերեք, ես պետք է ելույթ ունենամ, իսկ հետո կվերադառնամ, եւ մենք կճաշենք, դրանք կտաքացնեն։ Air Force One ինքնաթիռում տաքացնելու լավ հարմարանք կա, այդ ինքնաթիռում ինչ ուզենանք՝ կարող ենք անել»,- հայտնել է Թրամփը։  

Newsmax հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում ԱՄՆ նախագահը շփվել եւ լուսանկարվել է նաեւ նրա աշխատակիցների հետ։

Share.