Թուրքիան չի օգտագործելու Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը Իրանից երկու հրթիռային հարձակումները հետ մղելու համար՝ ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին դրանց ինտեգրման և այդ խնդիրների համար ամենահարմար միջոցների ընտրության պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ ի պատասխան այս հարցի։ 

«Մեր երկրի օդային և հրթիռային պաշտպանությունն իրականացվում է սպառնալիքների գնահատման և գործառնական կարիքների համաձայն՝ բազմաշերտ կառուցվածքի շրջանակներում։ Այս համատեքստում որոշվում է ամենահարմար պաշտպանական տարրը՝ հաշվի առնելով զինված ուժերի գործողությունների կանոնները և առկա գործառնական իրավիճակը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի ինտեգրված օդային և հրթիռային պաշտպանության համակարգի մաս է կազմում։ Այս համակարգը բաղկացած է վաղ նախազգուշացման սենսորներից, կառավարման համակարգից և հրթիռային պաշտպանության համակարգերից», – նշել է Պաշտպանության նախարարությունը։

Share.