Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Ըստ APA-ի թուրքական բյուրոյի՝ հեռախոսազրույցի ընթացքում Հաքան Ֆիդանը Արաղչիին ասել է, որ Թուրքիայի օդային տարածքը խախտելը անընդունելի է։
Արաղչին նշել է, որ Թուրքիայի օդային տարածքը խոցող հրթիռները չեն պատկանում Իրանին, և այդ հարցի շուրջ լայնածավալ հետաքննություն կանցկացվի։
