Թուրքիայի Ադանա նահանգում գիշերը ՀՕՊ ուժերը հրթիռ են վնասազերծել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Ադանայում գիշերը հնչել են հրթիռային տագնապի ազդանշաններ։ Այդ ընթացքում ոչնչացվել է ամենայն հավանականությամբ Իրանից արձակված հրթիռ։
Պաշտոնական հայտարարություններ դեպքի հետ կապված դեռ չկան։
Հիշեցնենք, որ Ադանայում է գտնվում ԱՄՆ ռազմաբազան։
