Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Թուրքիայի ԱԳՆ-ն դրա մասին հայտնել է սոցիալական ցանցերում։
Հանդիպման մանրամասները չեն տրամադրվել։
Հիշեցնենք, որ Բայրամովը աշխատանքային այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում։ Այցի շրջանակում նա պետք է մասնակցի մի շարք երկրների արտգործնախարարների տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերով խորհրդակցական հանդիպմանը։
