Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին զանգահարել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին, հաղորդում է APA-ն։

«Թուրքիայի նախագահը դատապարտել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանի Իսլամական Հանրապետության անօդաչու թռչող սարքերի հարձակումը և աջակցություն հայտնել Ադրբեջանի եղբայրական ժողովրդին։

Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսազրույցի և նրա դիրքորոշման համար»,- հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Share.