Ես ձգտում էի նրան, որ կովկասյան երեք երկրները (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան – խմբ.) ստիպված չլինեին սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ լինել Իրանի գերիշխանության տակ. շատ ծանր է, երբ սեղմված ես լինում նման երկու տերությունների միջև։ Այս մասին NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ 2019թ-ին Երևան կատարած այցի ժամանակ կոչ էր անում հայ ժողովրդին «չկաշկանդվել պատմական կաղապարներով»։
«Ես զգում էի, որ Հայաստանի դեպքում Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին վերադառնալը շատ վտանգավոր կլիներ։ Վախենամ՝ նման միտում կա հիմա հարևան Վրաստանի դեպքում։ Կարծում եմ՝ կովկասյան բոլոր երկրների ապագան դեպի Արևմուտք շրջադարձ անելու մեջ է և դա առաջ մղելու ուղիներ կան։ Հուսով եմ՝ Հայաստանն ու Հարավային Կովկասի մյուս երկրները հենց այս ճանապարհը կընտրեն»,- ասել է Բոլթոնը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

