ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի սպանությունը բողոքի ցույցեր է առաջացրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, հայտնում է Al Jazeera-ն։ Ցուցարարները բախվել են անվտանգության ուժերի հետ քաղաքի «Կանաչ գոտում»՝ խիստ պահպանվող այն թաղամասում, որտեղ տեղակայված են Իրաքի կառավարությունը, խորհրդարանը և օտարերկրյա դեսպանատները։

Հեռուստաալիքը նշում է, որ ցուցարարները դրոշներ են ծածանել և կարգախոսներ վանկարկել։

Ականատեսները պնդում են, որ ցուցարարները փորձել են համախմբվել ԱՄՆ դեսպանատունը գրոհելու համար։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի ցուցարարներ փորձում արգելափակել տրանսպորտային միջոցները «Կանաչ գոտի» տանող դարպասների մոտ գտնվող օղակաձև հանգույցում։

Share.