Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել են Իրաքյան Քրդստանում գտնվող իրենց հյուպատոսության վրա հասցված հարվածի մասին։
«Արաբական Միացյալ Էմիրությունները խստորեն դատապարտել են անօդաչու թռչող սարքի նենգ հարվածը, որը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է թիրախավորել Իրաքյան Քուրդիստանում ԱՄԷ գլխավոր հյուպատոսությունը՝ վիրավորելով անվտանգության ծառայության երկու աշխատակցի և վնաս հասցնելով հյուպատոսության շենքին», – ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունն ընդգծել է, որ հարվածն իրենից ներկայացնում է «վտանգավոր էսկալացիա և սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար»:
«ԱՄԷ-ն կոչ է արել Իրաքի Հանրապետության կառավարությանը և Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությանը հետաքննել այս հարձակման հանգամանքները՝ մեղավորներին բացահայտելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ:
