Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի ցերեկը 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, թր փետրվարի 5-9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի գիշերը նվազել է 5-7 աստիճանով, իսկ փետրվարի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում ևս փետրվարի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-9-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Մայրաքաղաքում փետրվարի 5-ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0…-2 աստիճան։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2026

Եղանակի տեսություն

Share.