Չինաստանում արտադրված նոր 45 տրոլեյբուսներն արդեն ամբողջությամբ պատրաստ են, և շուտով կլինեն Երևանում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ըստ աղբյուրի, նոր տրոլեյբուսները լիովին կփոխարինեն նախկին հնամաշ շարժակազմին, և բոլոր հին տրոլեյբուսները դուրս կգան շահագործումից։

Ավելի վաղ Տիգրան Ավինյանը հայտարարել էր որ տրոլեյբուսների ձեռքբերման համար օգտագործվել են նաև «Աջափնյակ»-ի մետրոյի համար նախատեսված գումարները։

Share.