Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում։
ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ, տեղեկությունը հաստատել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
