Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդվում է, որ նախալեռնային և հովտային շրջաններում տեղումները կլինեն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-19մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2026

Երևան քաղաքում այսօր սպասվում է կարճատև անձրև։

Փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ին սպասվում են տեղումներ` գիշերը` ձյան, ցերեկը` ձնախառն անձրևի տեսքով։

Share.