Դեռևս ինձ համար շուտ է գնահատական տալ 2026–ի ընտրությունների վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 3–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսում հայտարարել է, որ 2026ի ընտրությունները , ըստ առանձնահատուկ են լինելու, ի տարբերություն 2021 թվականի։

«Մի քանի ամիսը մեզ համար կարճ ժամանակ չի, որովհետև մենք բոլոր շրջաններում, Երևանի բոլոր համայնքներում ունենք գրասենյակներ, ունենք կառույցներ։ Նրանք, որոնք չունեն էլ գրասենյակներն ու կառույցները, իհարկե պետք է իրենց գործը կատարեն, բայց մեզ ներքաշել ինչ-որ այդ մարաթոնի մեջ, մենք չենք ուզում ներքաշվել»,–ասաց նա։

Հարցին՝ քննարկե՞լ եք այլ ուժերի հետ միասնական դաշինքով ընտրություններին մասնակցելու տաևրբերակը, երրորդ նախագահը պատասխանեց. «Ոչ, չենք քննարկել։ Կարծում եմ՝ հնարավոր էլ չենք համարում»։

Share.