ԱՄՆ-ն նախատեսում է Իրանի դեմ գործողությունը իրականացնել առնվազն 100 օր, և, հավանաբար, մինչև սեպտեմբերը ներառյալ։ Այս մասին հաղորդում է Politico-ն։ Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետախուզության պաշտոնյաների հետ կքննարկի Իրանի դեմ գործողության ընթացքը: Նա ավելի վաղ հայտարարել էր՝ «ով էլ դառնա Իրանի առաջնորդ` կսպանվի»։
ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հարվածների նոր տեսանյութ է հրապարակել.
«Շարունակվում են իրանական ռեժիմի շարժական հրթիռային արձակման համալիրների ոչնչացման ջանքերը։ Մենք հայտնաբերում ենք այդ սպառնալիքները և ոչնչացնում դրանք բարձր ճշգրտությամբ», – նշել է հրամանատարությունը։
